Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ

Հակաբիոտիկները ճարպակալման են բերում. med.news.am

Հակաբիոտիկները ճարպակալման են բերում. med.news.am

Գիտնականները հայտնաբերել են, որ հակաբիոտիկներով երկարատեւ բուժվող մարդիկ ավելի են հակված ավելորդ քաշ հավաքելու: Antimicrobial Agents and Chemotherapy ամսագրում հրապարակված հետազոտության մեջ ասվում է, որ հակաբիոտիկները զգալիորեն փոխում են աղիքային բակտերաների կազմը եւ հավասարակշռությունը, ինչը նախորդող հետազոտություններն արդեն կապել են ճարպակալման եւ դիետայի հետ, հաղորդում է Newsmax Health-ը:

 

Հետազոտությունը, որը ղեկավարել է Դիդյե Ռաուլը՝ Ֆրանսիայի Մարսելի համալսարանից, հիմնված է եղել 48 հիվանդների հարցման վրա, որոնց երկար ժամանակ բուժել են դոքսիցիկլինով եւ հիդրօքսիքլորինով բակտերիալ վարակից, որը հայտնի է որպես Q տենդ: Բուժման 18 ամիսների ընթացքում հիվանդների ¼-ը 3-15 կգ քաշ է հավաքել:

 

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ գիրության հակումով մարդկանց անհրաժեշտ է հակաբիոտիկներով բուժման ընթացքում կալորիաների քիչ պարունակությամբ դիետա նշանակել, ասում են փորձագետները:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. sibirskoe.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ